▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»:

Կարդացեք նաև՝ Բոլոր առարկաները փոփոխության ենթակա են, մի մասը դուրս կգա, նորերը կավելանան. ԿԳ նախարար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին