▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած ընտրակեղծարար կպատժվի. Նիկոլ Փաշինյան

 

 

Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որեւէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ուեն իրենց կարծիքով՝ գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի եւ արդյունավետ անլիքի ժամանակը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16–ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեւանի ավագանու ընտրությունները մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են։ Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության եւ արդարության առումով։ Մեզ համար առաջնահերթ  խնդիր է ընտրությունների ազատության, ժողովրդավարության եւ օրինականության ապահովումը։ Հատուկ, ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները հստակ են ձեւակերպված, ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որեւէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ուեն իրենց կարծիքով՝ գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի եւ արդյունավետ անլիքի ժամանակը»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս ընտրություններում ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որեւէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որեւէ ապօրինի ազդեցություն պետք է բացառվի, եւ սա  ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է։ Ես, իհարկե, համոզված եմ, որ սա այդպես էլ տեղի կունենա, բայց հույս ունեմ, որ որեւէ մեկը, ի նկատի ունեմ հայտնի խմբերին եւ շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, իսկ եթե կտրվի՝ Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ ասում է, թե  ինչ պետք է անեն իրավապահ մարմինները »,– եզրափակեց վարչապետը։

Կարդացեք նաև՝

Բարոյահոգեբանորեն պատրա՞ստ ենք Երևանի ավագանու ընտրություններին. վարչապետը կատակեց

100 օրում մեր կառավարությունը լուծել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին