▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 ամսվա ընթացքում հավաքագրել ենք այնքան եկամուտ, որքան նախատեսվում էր ամբողջ տարվա ընթացքում. Անանյան

Պետական եկամուտների կոմիտեն փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին այսօր որեւէ կոշտ վարչարարությամբ չի նեղացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում վաստահեցրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Տեռորի խնդիր չկա, մենք իրականացնում ենք մեր գործառույթները եւ հարկ վճաողները նաեւ սուբյեկտիվ դատողություններ են անում մեր գործունեության վերաբերյալ։ Մենք մանր եւ փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին այսօր որեւէ կոշտ վարչարարությամբ չենք նեղացնում»,– նշեց նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով ՊԵԿ գործունեությանը վերջին 7 ամսվա ընթացքում՝ Անանյանը նշեց, որ այդ ընթացքում հավաքագրել են այնքան եկամուտ, որքան նախատեսվում էր ամբողջ տարվա ընթացքում։

«7 ամսվա ընթացքում մենք 2017 թվականի համեմատ 2018 թվականի ծրագրավորված եկամուտների աճն արդեն ապահովել ենք։ 2018 թվականի համար ծրագրավորված եկամուտները ավելի էին 2017 թվականի ծրագրավորված եկամուտներից 107 միլիարդով, 7 ամսվա ընթացքում այդ 107 միլիարդը հավաքագրել էինք: Թե ինչքանն է դրանից եկամուտ, այս պահին չենք կարող ասել»,– եզրափակեց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին