▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանդալների պատժաչափը կխստացվի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և խոստացել էի, շրջանառության մեջ դրեցի Քրեական Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ապօրինի ծառահատումներին:ՔՕ 296-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ապօրինի ծառահատումների համար, որը ես որակում եմ ոչ այլ կերպ, քան՝ վանդալիզմ, որպես պատիժ կիրառվում է տուգանք կամ՝ մինչև 2 ամիս ազատազրկում:

Картинки по запросу նաիրա զոհրաբյան

Վիճակագրությունը, սակայն, վկայում է, որ Քրեական Օրենգրքով նախատեսված պատիժը բավականին մեղմ է. 2016թ-ին գրանցվել է ապօրինի ծառահատման 16, 2017թ-ին՝ 35, իսկ արդեն 2018թ-ի միայն առաջին ամիսներին գրանցվել է վանդալիզմի 27 դեպք, ինչը վկայում է նշված հանցագործությունների աճի մասին:

 

 

 

 

 

 

 

 

Ուստի, առաջարկել եմ նշված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափը խստացնել՝ երկու տարի ազատազրկումը բավականին լուրջ պատիժ է և հույս ունեմ, որ բնությունը ապականելուց առաջ ապօրինի ծառահատողներն այս մասին մի թեթև կմտածեն: Ակնկալում եմ, որ Քրեական Օրենսգրքում առաջարկած իմ այս փոփոխությանը խորհրդարանական ուժերը կտան իրենց հավանությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին