▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանին օր ու գիշեր հսկում են ԱԱԾ-ի մարդիկ․ պաշտպան

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ասաց՝ Քոչարյանի գործի հետ կապված՝ ատելության ֆոն է ստեղծվել։

«Իրեն մեղսագրվում է սահմանադրական կարգը խախտելը, ոչ թե տասը հոգու սպանության գործը», - ասաց պաշտպանը՝ ընդգծելով՝ շատերի մեջ ատելություն է առաջացել՝ մտածելով, որ այս տասը հոգու սպանության մեջ Քոչարյանն է մեղադրվում։

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Ալումյանը նշեց՝ համաձայն չէ այն փաստարկին, թե Քոչարյանը ազատության մեջ գտնվելով՝ կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։

«Քոչարյանին օր ու գիշեր հսկում են ԱԱԾ-ի մարդիկ․ եթե նա խոչընդոտի նախաքննությանը և ինչ-որ բան անի, զանգի, դա միանգամից պարզ կդառնա։ Պատկերացնո՞ւմ եք՝ անընդհատ լինել երեք հոգու հսկողության ներքո, և երեքն էլ ԱԱԾ-ից են», - ընդգծեց Հայկ Ալումյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին