▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել, նման սխալների գինը շատ ծանր է. Քոչարյան

Եկեք իմ դեմ հարուցված քրեական գործը չկապենք Ռուսաստանի հետ, ես չեմ ուզում՝ սա անձնավորված լինի, բայց ես մտահոգություն ունեմ, որ վարչապետը ասում է , որ ամբողջ աշխարհը պետք է ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին: 

Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, և առանց այդ ստրատեգիական գործունեության մեր պաշտպանության հարցը մեծ, շատ մեծ վտանգի տակ է: 

Կամ երեկվա կատարվածը՝ երկաթուղու հետ կապված, որը Ռուսաստանի երկաթուղուն կառավարման է տված: Ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական վիճակը , անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում մենք տեսնում ենք այլ կարգի քայլեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսի հարցերով կատակ անել  չի կարելի, այն գինը, որը նման սխալների համար տալիս են, շատ ծանր գին է, շատ ավելի զգույշ պետք է լինել: Ես այդ հարցերում ունեմ մեծ մտահոգություն»,-շեշտել է նա: 

Կարդացեք նաև՝ «Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախեց մեղադրանքը». Ռոբերտ Քոչարյան

Հարցնելո՞ւ են չէ՝ ո՞ւր են Սաշիկի 50%-ները, իսկ ես վախ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու. Քոչարյանի հարցազրույցը

Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Քոչարյան

Իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին