▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղվարդի այգիների հարևանությամբ հայտնաբերվել է ծառից կախված 40-ամյա ոսկերչի դին

 

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող այգիների տարածքում տղամարդու դի կա ծառից կախված: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դին կախված է եղել կաշվե գոտիով: Դատաբժիշկը տեղում զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնտաբերվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ս.-ն աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա: Ըստ նրա հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:

Արտակարգ  դեպք Կոտայքի մարզում. նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում հայտնաբերվել է ծառից կախված՝ 40-ամյա «Արդշինբանկի» ոսկերչի դին

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին