▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա

Երեկ օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գևորգ Մարզպետունին է, ով հրազենային վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 17-րդ փողոցի թիվ 3 տան հետնամասում։ Պարզվել է նաև, որ նրան իրեն պատկանող «МР 512 М» տիպի 4․5 միլիմետր տրամաչափի հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար վնասվածք է պատճառել Աշտարակ քաղաքի բնակիչ 44-ամյա Սայաթ Նովան, ով անզգուշաբար կպել է հրազենի ձգանին, ինչի հետևանքով Գ․ Մարզպետունին ստացել է նշված վնասվածքը։

 

 

 

 

 

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին