▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է «Արարատ» հեռուստաընկերության նոր սեփականատերը

civilnet.am-ը գրում է. «Արարատ» հեռուստաընկերության բաժնետերերը օգոստոսի 9-ից փոխվել են։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նրա կողմնակիցների՝ մեդիահարթակներում ազդեցություն ձեռք բերելու հարցը, խոսվում էր նաև հեռուստաընկերությունների ձեռքբերման մասին։ Այսպես, ՍիվիլՆեթը պարզել է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանը ձեռք է բերել «Արարատ» հեռուստաընկերությունը։

 

 

 

 

 

 

«Արարատ» հեռուստաընկերության երկու խոշոր բաժնետերերը՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն ու Ալեքսանդր Հարոյանը, իրենց բաժնեմասերը վաճառել են։ Ըստ Պետռեգիստրի՝ նախկինում հեռուստաընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն պատկանող բաժնեմասն օտարել է դեռ երեք տարի առաջ։

 

 

 

 

 

 

 

Օգոստոսի 10-ին հեռուստաընկերության ողջ բաժնեմասը Արտակ Պողոսյանից ու Ալեքսանդր Հարոյանից  անցել է Արմեն Թավադյանին։ Արտակ Պողոսյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրությամբ՝ ըստ Հանրային և քաղաքացիական ծառայության մասին օրենքների։ Հայտնի չէ, թե արդյոք բաժնետոմսեր ունենալուց բացի՝ նա մասնակցել է այդ ձեռնարկության կառավարմանը։

Արմեն Թավադյանը, ըստ համացանցում առկա տեղեկությունների Ստեփանակերտից է, 1993-ին հիմնադրել ու մինչև 2005-ը ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ 1990-ականներին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին՝ Քարինտակի ինքնապաշտպանությանը, Մատաղիսի ու Աղբուլաղի ազատագրական մարտերին։ Ըստ նույն համացանցային աղբյուրների՝ Արմեն Թավադյանն ստեղծել է նաև Ռուսաստանի Պետդումայի քաղաքական ղեկավարության հետ տարվող աշխատանքների կոնտակտային խումբ։

«Արարատ» հեռուստաընկերության նոր բաժնետերը այլ բիզնեսներում ևս ներգրավված է։ Արմեն Թավադյանը 75 տոկոսանոց բաժնետեր է «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը համարվում է «Արդշինբանկի» «Նուռ քարտ» կուտակային ծրագրի պատասխանատուն ու կազմակերպիչը։ «Նուռ քարտը» համարվում է «Ալիս Ջուելրի» ընկերության ապրանքանիշը։ «Ալիս Ջուելրի» ընկերությունը Հայաստանի հարկային համակարգում նշված է որպես գովազդային գործունեություն ծավալող ընկերություն։

 

 

 

 

 

 

 

«Ալիս Ջուելրի»-ի մյուս բաժնետերը՝ 19 տոկոս բաժնեմասով, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն է, որը «Արդշինբանկի» խոշորագույն բաժնետերն է՝ 96 տոկոս բաժնեմասով։

«Ալիս Ջուելրի»-ի մյուս բաժնեմասը՝ 6 տոկոսը, պատկանում է օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված «Աջանթա Ասսեթս» կորպորացիային։ Այս ընկերության մասին ժամանակին գրել էր «Հետքը»։ «Հետքը» պարզել էր, որ «Արդշինբանկը» 9,1 միլիոն դոլարի վարկային միջոցներ էր տրամադրել «Գրիգ էլ մետ» ընկերությանը, որի բաժնետերերից է եղել Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դանիելյանը այն ժամանակ «Արդշինբանկի» խորհրդի անդամ էր, ու ստացվել էր, որ լինելով բանկի խորհրդի անդամ՝ վարկ էր տրամադրել իր ընկերությանը, որը հետագայում սնանկացել էր [կամ տարվել էր կանխամտածված սնանկության]. և տարածքն անցել էր «Արդշինբանկին»։ Ավելի ուշ «Գրիգ էլ մետ» ընկերության բաժնետեր էր դարձել օֆշորային «Աջանթա Ասսեթս» կորպորացիան։

Արմեն Թավադյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի քավորն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին