▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

 

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ ԱԱԾ-ի աշխատակիցները «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էին կատարել Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում:

Հայտնաբերվել էր զինամթերք, որը ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով, կարող է կիրառված լինել 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում:

«Նման վարկած կա, որը ստուգվում է»,- ասել էր Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, եւ վարորդ Ամբիկ Գեւորգյանը: Այնուհետեւ նույն մեղադրանքն էր առաջադրվել նաեւ Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՔԾ-ից նշում են, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գեւորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

 

Կարդացեք նաև՝ Ովքեր են մարտի 1-ին կիրառել Հովիկ Աբրահամյանի եղբոր մոտ հայտնաբերված զենքերը. ԱԱԾ տնօրենը մանրամասնում է

Վարկած կա, որ զենքը կիրառել են Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները. ՀՔԾ պետ

«Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ». Հովիկ Աբրահամյան

Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին