Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ։
Այս մասին հայտնել է ՀՀ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե 6-րդ վարչության արդեն նախկին պետ Արտակ Կարապետյանն այլ պաշտոնի է նշանակվե՞լ,կամ պաշտոնից ազատվե՞լ է , Էդգար Ջանոյանն ասել է,որ նա նշանակվել է այլ պաշտոնի.«Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ,ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։
Հարցին,թե Քրեական հետախուզության վարչության արդեն նախկին պետն այլ պաշտոնի է անցե՞լ, ոստիկանությունից հայտնել են, որ Սամվել Ասատրյանն անցել է թոշակի։