▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձանից լավ հեղափոխական չկա. Նաիրա Զոհրաբյան

 

«Տեղի ունեցածը խոսում է երկրի իմունիտետի անպաշտպանության մասին»,- ասում է ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով երեկվա իրադարձությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց այլ մեկնաբանություն տալ, առաջարկեց սպասել մինչեւ լինի հստակ տեղեկատվություն:

«Եթե հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների, մեզ մնում է իմանալ, թե ովքեր են սևերը, որպեսզի կամուֆլյաժները հագնենք ու մենք էլ նրանց դեմ պայքարենք»,- ասում է նա:

«Երբ որ հայտարարվում է՝ մենք սպիտակ ենք, մնացած բոլորը սև են, ես կարծում եմ՝ այդ հայտարարությունները պետք է լինեն կոնկրետ հասցեական, որպեսզի մենք բոլորս իմանանք, թե ով է սևը, մենք էլ միանանք այդ հակահեղափոխականներին բռնելու ու ասֆալտին պառկեցնելու գործին: Տպավորություն է, որ մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ գնում ենք հեղափոխական հերթական մոբիլիզացիայի:

Մենք պետք է հասկանանք՝ եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական, թե խելքով, թե դուխով, շատ քիչ հեղափոխականներ կարելի է գտնել»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին