▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է Երևանում 2 հետիոտնի մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը

 

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ձերբակալվել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է իր վարած Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով:

 

 

 

 

 

 

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացածներն են՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 54-ամյա Մեխակ Հարությունյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 70-ամյա Սլավիկ Հայերյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թևոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ և վաղ առավոտյան, գալով Թևոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի են ենթարկվել:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. վերջիններս մահացել են

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին