▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես օլիգարխ չեմ, թիկնապահ էլ չունեմ. Սամվել Ալեքսանյան

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքը թիկնազոր չունի, հետեւաբար վարչապետի հայտարարությունն իրեն չի վերաբերում։
«Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ, ոչ էլ զենք ունեմ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը։
Սեպտեմբերի 11-ին, Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»: 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքը թիկնազոր չունի, հետեւաբար վարչապետի հայտարարությունն իրեն չի վերաբերում։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ, ոչ էլ զենք ունեմ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին, Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»: 

Տեսանյութը՝news.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին