▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Փաշինյանն ու Խաղաղության համաժողովի մասնակից երկրների ղեկավարները յուրօրինակ կերպով են լուսանկարվել

Հուսով եմ՝ Վիգեն Սարգսյանը կքվեարկի սեփական կուսակցության օգտին, քվեարկողները դժվար թե շատ լինեն. ՔՊ մամուլի խոսնակ

Ինչպե՞ս Էմանուել և Բրիջիտ Մակրոնները դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կանչվել. ո՞վ է նոր դեսպանը

Տղուս «Սասնա Ծռեր»-ը չեն սպանել, ոստիկաներն են սպանել. Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը



2018-09-12 19:01:02

«Տղուս «Սասնա Ծռեր»-ը չեն սպանել, ոստիկաններն են սպանել։ Ճիշտը տենց ա, վերջում հենց տենց էլ բացվելու ա»,- Forrights.am-ի հետ զրույցում անսպասելի հայտարարեց ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։

 

 

 

 

Նա հստակ համոզմունք հայտնեց, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից եւ ոչ ոք չէր կարող նշանառության տակ վերցնել ոստիկանական մեքենայի մեջ գտնվող որդու եւ մահացու կրակոց արձակել նրա ծոծորակին. «Ոչ մեկս էլ էդքան միամիտ չենք։ Նայում ես «կռիշն» էն կողմ, իմ տղեն՝ «պլյոնկած» ապակիներով մեքենայում, ո՞վ տեսավ տղուս գլուխը, որ եկավ ու ծոծորակից կրակեց։ Էնքան ուղիղ, որ տղես տեղում մնաց»,- նշեց Վահրամ Տեփանոսյանը։

Հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում ոստիկանների կողմից Յուրայի սպանությունը, պարոն Տեփանոսյանը հայտարարեց՝ որդին չի ենթարկվել վերադասի կողմի տրված անօրինական հրամաններին։ Հիշեցնենք, որ 30-ամյա Յուրի Տեփանոսյանը սպանվեց ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին։ Յուրիի երրորդ երեխան՝ Կարենը, հոր սպանվելու ժամանակ ընդամենը վեց ամսական էր։ Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝  ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի հայրն անսպասելի հայտարարություն արեց







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.