▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ աշխատանքի անցնելը նրան չեմ էլ ճանաչել. Աննա Հակոբյանը՝ վարսահարդարի աղմկոտ նշանակման մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ «Ազատության» եթերում պատասխանելով Կարլեն Ասլանյանի հարցերին, անդրադարձել է նաեւ վարչապետի օգնականի պաշտոնում վարսահարդար աղջկա նշանակման մասին աղմկոտ լուրին: Հիշեցնենք, համաձայն այդ լուրերի, ՀՀ վարչպետի որոշմամբ իր օգնականի պաշտոնում էր նշանակվել Աննա Հակոբյանի վարսահարդարը:

«Մեր հանրությունը սովոր է նման վերնագրերի, մեր թերթում էլ կարող ենք գտնել նման վերնագրեր եւ ոչ միայն վարսահարդարների, այլ անգամ ընկերուհիների ու սիրուհիների մասին:

Այս բոլոր լուրերը պետք է համեմատել երեկվա ձայնագրությունների հետ կապված միջադեպի հետ, երբ մարդկանց մի խումբ փորձում է ուղղակի շեղել մյուսներին: Հիմա նշանակման մասին. Սոֆյա Նվասարդյանը առաջին իսկ օրերից աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ, օգնել է նրան քաղաքական իմիջի ձեւավորման եւ պրոտոկոլային հարցերում: Վարչապետի ընտրվելուց անմիջապես հետո ինքը գտել է մեզ, ինքը կապ է հաստատել մեզ հետ եւ առաջարկել է իր ծառայությունները»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հաղորդավարի ճշտող հարցին, թե նախկինում Սոֆյան Աննա Հակոբյանի վարսահարդրը չի՞ եղել, ինչպես նշվում է, վարչապետի տիկինը պատասխանեց.

«Ոչ, նախկինում ես նրան անգամ չեմ էլ ճանաչել: Հեղափոխությունից հետո ինքն առաջարկեց իր ծառայությունները, քանի որ դա իր ոլորտն էր ու ցանկանում էր ինքն էլ այդպես անել իր քայլը, ու վստահ էր, որ դա իր մոտ կստացվի: Ամուսինս համաձայնեց ու նրանք աշխատեցին: Դա բավական լուրջ աշխատանք է, որովհետեւ ոչ ոք ու նաեւ ամուսինս վարչապետ չի ծնվել, եվ այցերը, շփումները, շարժումները, այդ ոլորտն իմացողները գիտեն, թե ինչ նրբություններ կան:

Իսկ ինչ վերբերում է ինձ, նշեմ, որ քանի որ Սոֆյա Նավասարդյանը բացի այն, որ պրոտոկոլային հարցերով մասնագետ է, նաեւ վարսահարդար է եւ դիմահարդար է, որը նրա առավելությունն է միայն, որովհետեւ պետք էր առանձին վարսահարդար, դիմահարդար ու լավ է, որ կա մեկտեղում:

Իմ ուղեկցելը վարչապետին Վրաստան կատարած այցի ժամանակ, այնուհետ Ռուսաստանի Դաշնություն, ու երբ առհասարակ ես ուղեկցում եմ վարչապետին նրա հանդիպումների ժամանակ, Սոֆյա Նավասարդյանը ուղեկցում է ինձ, քանի որ դա մասնավոր այց չէ, ես երկրի դեմքն եմ ներկայացնում, ինձ ճանաչողները գիտեն, որ ես իմ մասնավոր կյանքում նման բաներ չեմ նախընտրում:

Իսկ անհրաժեշտություն է առաջացել, երբ վարչապետը հայտարարեց, որ այսուհետ պետք է միայն հայկական արտադրության հագուստ կրի, այդ հանձնարարականը ուղիղ վերաբերում էր Սոֆյա Նավասարդյանին, քանի որ ինքն է զբաղվում այդ հարցերով ու իսկապես դա ծավալուն աշխատանք է, պետք է կոստյում գտնել հայկական արտադրողի, աքսեսուարներ, որոնք պետք են եւ այդ մենը պետք է համապատասխանի վարչապետի իմիջին, միջազգային այցերին ու նաեւ պետությանը, հենց դրան է առնչվում: Սա է ամբողջը, որից պետք չէր հսկայական պատմություն ստեղծել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին