▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փոքր էլ կմեծանաք և կհիշեք խոսքս՝ հանրապետականը այս 10 տարում մեծ աշխատանք է կատարել. Գալուստ Սահակյան

 

«Ես չեմ կարծում, թե ճնշում պետք է իմ նկատմամբ էլ լինի, որովհետև նույնիսկ եթե ճնշում լինի, էլի չեմ համարելու, որ ճնշում կա»: Լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով այն հարցին, որ ԵԽԽՎ-ն պետք է մոնիթորինգ անցկացնի, թե արդյոք կան նախկին իշխանությունների նկատմամբ բռնաճնշումներ, ասաց.

«Ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան: Ես չեմ հասկանում՝ Հայաստանը հիմա որտեղով է գնում, գնո՞ւմ ենք դեպի հզոր Հայաստան, մարդիկ են եկել, բացի Նիկոլ Փաշինյանից, որոնց չեմ ճանաչում և չգիտեմ՝ իրենք այդքան ներուժ ունե՞ն, որ կառավարությունը տանեն այնպիսի ճանապարհով, որպեսզի մեր ժողովուրդը ավելի լավ աճի»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գալուստ Սահակյանը  կարծիք հայտնեց, որ չի տեսնում երկրում տնտեսական քաղաքականության զարգացում և իր խոսքով՝ այդ գաղափարախոսությունը չկա:

«Ամբողջ ապարատը միայն զբաղված է կոռուպցիան վերացնելով, երբ ուրիշ բաներ լինեն, կխոսենք: Հանրապետականն այս 10 տարիների ընթացքում բոլոր ուղղություններով մեծ աշխատանք է տարել: Մի փոքր էլ կմեծանաք և կհիշեք խոսքս»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին