▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ սկզբունքով է ՀՖՖ գործկոմում ընդգրկվել սկանդալներում հայտնված աողջապահության նախարարը. բաց նամակ Վանեցյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ եւս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ։ Այս մասին ասված է Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի բաց նամակում, որը հասցեագրված է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

Նամակում ասվում է.

 

 

 

 

 

 

 

 

«Բաց նամակ Արթուր Վանեցյանին

Հարգարժան պարոն Վանեցյան,

«Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում:

Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան:

Ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ եւս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ: Այլ կերպ ասած, մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ եւ նրանցից որոշների միակ արժանիքը կառավարության անդամ լինելն է:

Եթե նախկինում ֆերդերացիայի գործկոմի կազմում ընդրգված էին ՀՀԿ-ականներ, այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են նրանց փոխարինել: Այսինքն՝ մոտեցումներն ու սկզբունքները նույնն են մնացել:

ՀՀ վարչապետի ու նոր կառավարության հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ խնդրում ենք բացատրել ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել, օրինակ, Առողջապահության նախարարին, ով նախարար նշանակվելուց անմիջապես հետո բազմաթիվ սկանդալների հեղինակ է եւ իր գործողություններով ու հայտարարություններով արժանացել իր իսկ ղեկավարած ոլորտի մասնագետների, մեղմ ասած, բացասական վերաբերմունքին:

 

 

 

 

 

 

Եթե իրոք նախարարն ուներ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչո՞ւ էր զորակոչվել, իսկ եթե չուներ խնդիր ու ծառայության ընթացքում է ձեռք բերել այդ ծանր հիվանդությունը, ինչպե՞ս է այն համատեղում ՀՀ նախարարի պաշտոնի հետ եւ ինչպե՞ս է այն համատեղելու ՀՖՖ գործկոմի անդամի պարտականությունների հետ:

Ուսումնասիրեք, պարո՛ն Վանեցյան, բժշկական հանրությունը վստահ է, որ հաստատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն:

 

 

 

 

 

 

 

Հիմա դառնալով բուն թեմային՝ ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Ժամանակն է գործնականում ապացուցեք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ու ֆուտբոլի նկատմամբ պետության վերաբերմունքի հարցում եւս իրավիճակ է փոխվել:

Վերջապես,բոլորս էլ ուզում ենք ուրախանալ մեր ֆուտբոլի հավաքականի հաջողություններով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին