▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ–որ մեկը կբերի՞ տեքստ, որտեղ Քոչարյանն ասում է՝ կան զոհված անձինք. պաշտպանները՝ Տիգրան Աբգարյանի սպանության մասին

 

Եթե Հատուկ քննչական ծառայությունն ապացույցներ ունի, որ զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, առնվազն պետք է լիներ առաջադրված մեղադրանք, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ արձագանքելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը։

 

«Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ցնցող տեղեկություն՝ շեղելով խնդիրը բուն էությունից։ Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի այդպիսի լուրջ հայտարարություն անեն, առնվազն մեղադրանք պետք է առաջադրված լիներ, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լիներ։ Իրենք դեռ էդ մարդուն մեղադրանք չեն առաջադրել, չունեն այնքան ապացույցներ, որ ասեն՝ ով է արել, բայց արդեն ասում են՝ արվել է այսինչ ուժերի կողմից եւ այսինչ նպատակներով։ Եթե այդպիսի ապացույցներ կան, գոնե պիտի մեղադրյալ լինի, եթե քիչ թե շատ լուրջ ապացույցներ են, գոնե մեկին պետք է մեղադրանք առաջադրված լիներ»,– ասաց Հայկ Ալումյանը։

Ալումյանը հորդորեց նախաքննական մարմնին այսպիսի մանիպուլյացիա չանել, քանի դեռ չկան բավարար ապացույցներ։

«Անկախ նրանից, թե ով է սպանել, ով է կրակել, ինչ հանգամանքներում է սպանվել Տիգրան Աբգարյանը, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում։ Տեղի է ունեցել 2 բարձրաստիճան իրավապահ մարմինների ղեկավարների զրույց, որի ժամանակ հստակ արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն։ Այնուհետեւ տեղի է ունեցել բարձրաստիճան քաղաքական իշխանության ելույթը Ազգային ժողովում, հարցն էլ տրվել է իր խմբակցության անդամի կողմից։ Այդ ելույթում նա հաստատել է, որ եղել են զանգեր, քննարկել են, չեմ բացառում, որ դատավորն ու Վանեցյանն իրար հետ չեն խոսել, այլ միջնորդի միջոցով, այդ հանգամանքները պեըք է պարզել, բայց դրա փոխարեն խոսում են ինչ–որ հանգամանքներից։ Մենք բոլորս ուզում ենք Մարտի 1–ի դեպքերի բացահայտում, եթե սպանել են հատուկ ջոկատայիններ, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ոչ թե պետք է գալ ու ասել, այլ պետք է քրեական գործ հարուցել, մեղադրանք առաջադրել, նախաքննությունն ավարտել ու ուղարկել դատարան, որտեղ եթե ապացուցվում է, կասենք՝ պրոֆեսիոնալ են աշխատել»,– իր հերթին նշեց պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին