▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին

Հիմա ուցուցիչները գլուխները բարձր ու դուխով կարող են գնալ դպրոցներ. Արայիկ Հարությունյան

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Հայկ Մարությանը` Երեւանի քաղաքապետ

Ինչո՞ւ է Արշակ սրբազանը հարվածել ակտիվիստին



2018-09-14 16:11:13

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ինչպես է հարվածում քաղաքացի Էդգար Ումբրեյանին, ով շարժման անդամներից է։ Շարժման ֆեյսբուքյան էջում դեպքը մեկնաբանվում է այսպես․

««Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներն այսօր Հաղարծնի վանքի տարածքում էին՝ այնտեղ ժամանած Գարեգին Բ՜ը չկաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Խմբի բարեպաշտ տղաներից Էդգար Ումբրեյանը մոտենում է դիվանապետ Արշակ չեպիսկոպոսին և հարցնում, թե ինչու՛ հրահանգեց թմրանյութ (պլան) գցել տղաներից մեկի պայուսակում։ Ի պատասխան՝ պլանքյաշ սամոն՝ Արշակը, բռունցքով հարվածում է Էդգարի ծնոտին։ Ուժգին հարվածից շուրջ 10 րոպե բերանից արյունահոսում էր՝ վտանգելով առողջությանը։ Կատարվածը դատապարտելի ՖԻԶԻԿԱԿԱՆ բռնություն է և ԱՆՀԱՐԻՐ հայ հոգևորականի կերպարին։ Ամո՜թ քեզ Արշակ չեպիսկոպոս »:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչդեռ Արշակ սրբազանն էլ իր պատճառներն է բերում՝ ասելով, որ նախ իրեն դիմել են իր աշխահիկ անունով՝ չհարգելով իր կարգավիճակը, այնուհետև իրեն մեղադրել են թմրամոլության և իրեց գրպանը թմրանյութ գցելու մեջ,- այս մասին գրում է Hraparak.am-ը.

«Ինձ մեղադրեց թմրանյութ օգտագործելու և իրենց գրպանը թմրանյութ գցելու մեջ։ Այդ հուզական վիճակի մեջ ես էլ․․․։ Ի դեպ ինձ իմ կոչումով էլ չդիմեց, ուղղակի աշխարհիկ անունովս․ Սամվել ինչո՞ւ ես «պլանը» բերել, գցել տղաների գրպանը։ Իրենց մոտ դիվանատանը թմրանյութ էր հայտնաբերվել, հիմա հետաքննություն է ընթանում, բայց իրենք պարբերաբար անդրադառնում են այդ թեմային՝ անընդհատ նշելով, որ ես եմ գցել իրենց գրպանը։ Ես էլ, ինչպես ասեմ, չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե սխալ, արդեն համբերության բաժակս լցվել է, մի հայրական ապտակ հասցրել եմ»,- ասաց Արշակ սրբազանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ շարժման ակտիվիստները պաշարել էին Մայր Աթոռի դիվանատունը, ոստիկանները 4-րդ օրը միջամտել էին։ Խուզարկության արդյունքում շարժման անդամներից մեկի գրպանում հայտնաբերել էին թմրանյութ։ Ցուցարարները դիվանապետին են մեղադրում այդ թմրանյութը իրենց գրպանը գցելու մեջ։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.