▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մանրամասները

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննությունն արդեն ավարտվել է. այս մասին  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Քննությունն ավարտվել է, եւ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քրեական գործ է հարուցված եւ այն ընթանում է»,- տեղեկացրել է Անանյանը:

«ժողովուրդ» օրաթերթը պարզել է,  որ այժմ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնակատարը Լեւոն Հովհաննիսյանն է:

Այսինքն` վերջինս կատարում է Կարեն Կարապետյանի աշխատանքային պարտականությունները: Ավելին, թերթին հայտնի է դարձել, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվելու:

Ըստ շրջանառվող լուրերի`Կարապետյանը աշխատել է սեփական ընկերության օգտին` շուկայից դուրս մղելով մյուս ընկերություններին:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյա է, նախկինում նա հեռացվել էր ՊԵԿ համակարգից, բայց Դավիթ Անանյանի առաջարկով նշանակվել էր վերոնշյալ վարչության պետ:

ՊԵԿ նախագահը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել է  նաեւ, որ այս ընթացքում ՊԵԿ բազմաթիվ աշխատակիցների մասով ծառայողական քննություն է ընթանում:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին