▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանով հաստատ ոչ մի օգուտ չեք տալիս մեր երկրին. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի «որոշ» լրատվականներ, Սիրիայում իրականացվելիք հայկական հումանիտար առաքելության մասին մեկնաբանություններում, միգուցե համատեղությունը հակասության հետ չխառնեք:

 

 

 

 

 

 

Դեռ գործընթացի քննարկման, նախապատրաստական փուլում միգուցե չփորձեք հակասություններ փնտրել: Դեռ բազում հարցեր կան:

Դրանով հաստատ ոչ մի օգուտ չեք տալիս մեր երկրին: Հատուկ անուններ չեմ նշում, ուղղակի խորհուրդ եմ տալիս, նախաձեռնության իրավական հարցերը կազմակերպչականների հետ չխառնել և այլն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին