▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում տեղյակ են բնակիչների բողոքներից և դժգոհ են Կամո Արեյանից

Կառավարությունում,  Asekose.am-ի տեղեկություններով, չնայած հասկանում են, որ Երևանի փոխքաղաքապետերի՝ այդ թվում քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Կամո Արեյանի օրերը հաշված են, չեն թաքցնում իրենց դժգոհությունը հատկապես վերջինիս վերաբերյալ:

Կառավարություն լուրեր ու բողոքներ են հասել, որ Երևանի քաղաքապետարանում գործերը այնքան էլ լավ չեն: Քաղաքացիները դժգոհում են, որ իրենց գործերին ընթացք չեն տալիս, արդեն շուրջ տասն օր է քաղաքապետի պաշտոնակատարար Կամո Արեյանը փոստ չի ընդունում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ստորաբաժանումների ղեկավարներն ու ամբողջ աշխատակազմը տարակուսած են, որ օր օրի Կամո Արեյանի  կողմից ստորագրվելիք փաստաթղթերն ավելանում են, ընդունարանում հավաքված մարդկանց դժգոհությունները ևս, բայց Արեյանը շարունակում է անգործությունը.  կամ ընկճախտի մեջ է օրեր հետո պաշտոնին հրաժեշտ տալու պատճառով, կամ պատասանատվություն չի վերցնում փաստաթղթեր ստորագրելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին