▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Լուսին Վարդանյանն իր ծնողների՝ ամուսնուն դեմ լինելու, իրենց բաժանման, հանուն սիրո միանալու մասին և ոչ միայն

Ես նման տեղեկություն չունեմ. Սենոր Հասրաթյանը` Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու լուրերի մասին

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան

Անձնական նկատառումներով եմ դուրս եկել Հ1-ից` այդ նյութն ամբողջովին զրպարտանք է. Ալեքսանդր Հակոբյան

Արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն



2018-09-18 18:04:06

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք: 

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումանսիրվել է իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող 10 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 2 գրառում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում ներկայացնելու և ընտրախախտումների մասին ահազանգ կատարելու 6 դեպք: 1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ:  

Վերոնշյալ ահազանգերից 16-ը ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ:

Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ` ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: 

1 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ներկայումս նախապատրաստվում են նյութեր: Իսկ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 



 

 

 

 

 

 

 

 

 

Առերևույթ իրավախախտումներից 9-ը վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն»,-հայտնել է նա:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.