▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

 

 

Հարկային օրենսգրքի փոփոխությանը վերաբերող քննարկումների արդյունքում կարևոր որոշման ենք հանգում: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

«Մենք քննարկում ենք և մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում և, բնականաբար, նաև Երևանում, անհատ տաքսու վարորդներին ազատենք բոլոր հարկային պարտավորություններից»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ դա կարևոր որոշում է, որովհետև այն ունի սոցիալական նշանակություն:



 

 

 

 

 

 

 

 

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են նաև պետական հիմնարկներում, ոչ պետական հիմնարկներում, իրենց ընտանիքների սոցիալական հարցերը լուծում են նաև տաքսի վարելով»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ որոշման շնորհիվ իրենք ցանկանում են  հնարավորություն տալ այդ մարդկանց ավելի անկաշկանդ գումար աշխատել:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ դրան զուգահեռ՝ իրենք մտածում են երթևեկության անվտանգության մասին: Այդ իսկ պատճառով էլ այսուհետ ավտոմեքենաների տեխսպասարկումները ձևական բնույթ չեն կրելու:



 

 

 

 

 

 

Նա նաև նշեց, որ կարծում է՝ իրենց որոշումը դրական ազդեցություն կարող է ունենալ քաղաքային տրանսպորտի համար, քանի որ հույս ունի, որ անհատ տաքսու վարորդները կիջեցնեն իրենց սակագները, և մարդիկ առավել շատ հակված կլինեն տաքսիներից օգտվելու:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում

«Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար». Փաշինյանը կքվեարկի, նոր կմեկնի ԱՄՆ

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին