▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս

Վրաստանում Հայաստանի քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս։

«Գրուզիա-օնլայն»-ը հայտնում է, որ ՆԳՆ պարեկային ծառայողները ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելու համար կալանավորել են 1955թ․ ծնված մի տղամարդու։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարորդը, ով պարզվել է, Հայաստանի քաղաքացի է, ճանապարհային երթևեկությունը խախտելու համար կանգնեցվել է Նադիբաանի գյուղի մոտակայքում։

Դատախազության մեղադրականի մեջ ասվում է, որ մինչ պարեկային ծառայության աշխատակիցները կբացատրեին, թե ինչ խախտում է եղել, տղամարդը նրանց 10 լարի է առաջարկել՝ որպես կաշառք։

Դատախազի և ՀՀ քաղաքացու միջև ձևակերպվել է համաձայնագիր, ըստ որի՝ վերջինս պարտավորվել է 3000 լարի տուգանք մուծել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին