▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր:



 

 

 

 

 

 

 

 

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:



 

 

 

 

 

 

 

 

«Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Ամեն ինչ կարգին է, ըստ էության կարող ենք վստահաբար ասել, որ և՛ Հայաստանի զինված ուժերի, և՛ պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է: Հոգով, սրտով մշտապես զինծառայողների հետ ենք, այնպես որ պետք է դուխով լինենք, մեր զույգ պետությունների և մեր միասնական ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծենք»,- նշել է վարչապետ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետը ժամանել է Երևան:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում

«Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար». Փաշինյանը կքվեարկի, նոր կմեկնի ԱՄՆ

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին