▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ՊԵԿ 3 պաշտոնյա. նոր մանրամասներ

Կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանը` Ամուլսարի մասին

Գործերը վատ են. Արմեն Գևորգյանը ընտանիքի անդամներին հանել է Հայաստանից

Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. նա հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին

Այս պահին «Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը. Սուրեն Պապիկյան



2018-09-19 12:41:06

 

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ «Սանիթեք» ընկերության 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը և վաղն արդեն կլինեն Երևանում.  

«Ինչպես բոլորը, մենք էլ մտահոգ ենք Երևանի աղբահանության խնդրով: Այդ առնչությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի հետ կապված հանդիպումներ եմ ունեցել թե «Սանիթեք»-ի գործադիր տնօրենի, թե Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ: Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեք»-ը վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ իր պարտավորություններում թերանալու համար: Իհարկե, կան խնդիրներ կապված աղբարկղերի այրման հետ, այդուհանդերձ, խնդիրը լուծում է պահանջում:

Մեր անմիջական միջամտությամբ և պահանջով, «Սանիթեք»-ը միջոցներ է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներմուծելու վերաբերյալ և ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս պահին 5 նոր մեքենաներ, որ խոստացվել էր, հատում են Հայաստան-Վրաստան սահմանը: Վաղը, դրանք կլինեն Երևանում և աղբահանության խնդիրն ավելի նորմալ կիրականացվի»,- նշել է նախարարը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.