▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկությունը կապված է այն հանգամանքի հետ, որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին

 

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել իրենց մոտ տեղի ունեցած խուզարկությունից։ Նրանք տեղեկացրել են, որ իրենց մոտից առգրավել են բոլոր համակարգիչները՝ անգամ անձնականները, կրիչներ և հեռախոսներ, տեսանկարահանող սարքեր:

«Սեպտեմբերի 17-ի առավոտյան մեզ մոտ խուզարկություն է եղել։ Խուզարկության հիմքերում գրված էր, որ ես և Հայկ Այվազյանը, հնարավոր է՝ այդ գաղտնալսում  իրականացնողներն ենք։ Երկու տարուց ավելի է՝ մեր գրասենյակը կա, մեր գրասենյակի հետ կապված որևիցե գաղտնիություն չկար։ Մենք ժպիտով ենք վերաբերվում այդ հայտարարությանը, իրականության հետ որևէ աղերս չունեցող գնահատականին»,- նշել է Հայկ Նահապետյանը։

Խուզարկություն եղել է նաև Հայկ Այվազյանի տանը, որտեղ բացի գաղտնալսող սարքերից, փնտրել են նաև թմրանյութեր և զենք, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնենք նաև, որ նախաձեռնության անդամները խուզարկությունը կապում են իրենց գործունեության հետ, մասնավորապես՝ այն հանգամանքի հետ, որ իրենք դեմ են ԼԳԲՏ  քարոզին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին