▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի

 

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գեղամ Մաչանյանը։ 
2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում հրազենով սպանվել էին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ ճանապարհային ոստիկան։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ 2001 թվականի նոյեմբերին որոշում էր կայացվել Գեղամ Մաչանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նաև հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք:


 

 

 

 

 

 

Էջմիածնում հաշվառված, 47-ամյա Մաչանյանի գտնվելու վայրի մասին տեղեկությունները ստանալուն պես ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մեկնեցին Ռուսաստան։ Նրանց և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում էլ հետախուզվողը հայտնաբերվեց։ 
Այժմ երկու երկրների իրավապահները քննարկում են Մաչանյանի Հայաստան էքստրադիցիայի հարցը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին