▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ վարչապետին

 

 

 

 

news.am-ի տեսանյութում. Շատ շնորհակալ եմ, որ պարոն վարչապետը արձագանքել է, կարծում եմ փաստերը, որ այսօր տրամադրել եմ Ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր ամենաանբարո, ամենախուլիգան, ամենանբարոյական հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ Մատենադարանի հարակից տարածքում անցկացվող քարոզարշավի ժամանակ։

 

 

 

 

 

 

 

Նա հավաստեց, որ չի ներելու. «Ամբողջ կյանքս դնելու եմ, որ դուք բոլորդ՝ հատ–հատ, իրավական հարթության մեջ պատասխան տաք դրա համար։ Սա ես դարձնելու եմ իմ կյանքի նպատակը»։

Զոհրաբյանը զգուշացրեց, որ առաջիկա օրերին միջազգային կառույցներից շատ կոշտ եւ խիստ գնահատականներ են հնչելու. «Դուք ամենավատ ծառայությունը մատուցեցիք Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»։ 

«Որքան հայհոյել եք, այնքան իմ վարկանիշը բարձրացել է, որովհետեւ սթափ, ադեկվատ մարդիկ, որոնք, այո, մեր երկրում կան, շատ են, բազմաթիվ են, հասկացել են, որ դուք ոչնչություն եք»,–ասաց քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Փաշինյանին լրագրողները հարց էին ուղղել քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռորի ահազանգի մասին։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքն անպայման կզբաղվի, տեսնի՝ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ։ Դիտարկմանը՝ արդյոք  որեւէ թեկնածուի դեմ աշխատանք չի՞ տարվում, վարչապետը պատասխանել էր. «Ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը»։ 

Նշենք նաեւ, որ Ոստիկանությունն այսօր Նաիրա Զոհրաբյանից կոնկրետ փաստեր էր պահանջել նախընտրական տեռորի մասին։ Զոհրաբյանը տրամադրել էր, իր խոսքով, Սփյուռքի եւ Կրթության նախարարությունների որոշ աշխատակիցների, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի ավագանու անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ֆեյսբուքյան հայհոյական գրառումներ, ինչպես նաեւ իր հասցեին սպառնալիքի փաստեր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին