▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետը նվերներով էր եկել կառավարություն

 

ՀՀ Ոստիկանությունն այսօր  նվերներ էր բերել կառավարության անդամներին։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան նվիրեց գործադիրի անդամներին։

 

 

 

 

 

 

 

 

 

«Սա շատ լավ առիթ է մեզ համար, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները պետք է մի քանի օտար լեզու իմանան ու գագաթաժողովը լավ առիթ է, որ այս ուղղությամբ մեկ քայլ անենք», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Ոստիկանության աշխատակիցները եւս ունեն այս զրուցարանից։

 

 

 

 

 

 

 

 

«Այն ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ, ունեն դրանից», – ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին