▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուրովն իր աշխատավայրում է, միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Սիդորով

Ես իրավասու չեմ մեկնաբանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված որևէ բան. տեսակամուրջի միջոցով ՀԱՊԿ անդամ երկրների լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունեն ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպի վերաբերյալ:

«Հարցը լուծվում է այն կանոնակարգով, որը կա կառույցում: Թե ինչպես կլուծվի այն, կորոշեն անդամ երկրները,- ասաց նա՝ նշելով, որ միջադեպը ոչ մի կերպ չի խոչընդոտել ՀԱՊԿ-ի կազմակերպած զորավարժություններին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Յուրի Խաչատուրովն իր աշխատավայրում է: Մենք նրա հետ հաղորդակցվում ենք: Այնպես որ միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել մեր ծրագրերի վրա»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):

Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին