▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին միանալ ինձ եւ պայքարել իր կուսակիցների դեմ. Զոհրաբյան

Երեւանի քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միանալ իրեն եւ միասին պայքարել իրեն հայհոյողների դեմ։

 

 

 

 

 

 

 

«Արդեն մի քանի անգամ հասցրել եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ հորդորել եմ միանալ ինձ եւ միասին պայքարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամների, «Իմ քայլը» դաշինքի ավագանու այն անդամների դեմ, որոնք սոցցանցերը ողողել էին իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի հասցեին անպարկեշտ որակումներով։ Նրանք իրական մարդիկ են, հարգարժան վարչապետի կուսակիցներն են, «Իմ քայլը» դաշինքի անդամներն են, ուստի դիմելով որպես նախկին գործընկերոջ՝ հորդորում եմ միանալ ինձ եւ պայքարել իր կուսակիցների դեմ»,– այսօր՝ սեպտեմբերի 21–ին Երեւանի Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածուն։

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր,  որ իր զորակցությունն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին. «Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան եւ ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որեւէ քաղաքացի որեւէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով»։

Աղբյուր՝ news.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին