▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ucom-ը հաքերային հարձակման է ենթարկվել թշնամի պետությունների կողմից

Ucom շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը Facebook-ի  պաշտոնական էջում հայտարարաություն է հրապարակել, որը վերաբերում է այսօր կապի հետ տեղի ունեցած խնդիրներին:

Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև:



 

 

 

 

 

 

 

«Հարգելի՛ բաժանորդներ։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս տոնական օրվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն անդադար պարբերականությամբ ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից։ Դրա արդյունքում երկու ցանցի աշխատանքում էլ լրջագույն խոտաններ էին առաջացել, սակայն մեր տեխնիկական մասնագետներին հաջողվեց կասեցնել այդ հարձակումները։

Ներկա պահին մեր ցանցի վրա հարձակումը վերսկսվել է արդեն մեր իսկ բաժանորդների համակարգիչներից և ինտերնետ օգտագործող սարքերից, որոնք օրվա առաջին կեսին վարակվել են թշնամու կողմից նախաձեռնած գործողությունների ընթացքում։ Եթե այս պահին դուք չունեք ինտերնետի հասանելիություն, նշանակում է, որ մեր տեխնիկական անձնակազմը վնասազերծման աշխատանք է տանում ցանցի հենց այդ հատվածի վրա։

 

 

 

 

 

 

Մենք անչափ երախտապարտ ենք Ձեր նրբանկատության համար և որպես հայկական ընկերություն արել ենք, անում ենք և անելու ենք առավելագույնը մեր երկրի ինտերնետ սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար։ Պարզ է, որ նրանք պետք է թիրախավորեին այսօր հենց հայկական կապի օպերատորին, սակայն վստահեցնում ենք, որ ստացել են ու դեռ կստանան իրենց արժանի պատասխանը։ Սիրում ենք Ձեզ։ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին