▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է թե ով է լինելու Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսիի (Lynne Մ. Tracy) թեկնածությունն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հայտնում են Սպիտակ Տան մամուլի ծառայությունից:

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Թրեյսին դիվանագետ է և այժմ պետքարտուղարությունում զբաղեցնում է  Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:

 

 

 

 

 

 

Նա աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում, նաև եղել է պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը:

Պակիստանի Փեշեվարում՝ ԱՄՆ հյուպատոսությունում աշխատանքի համար նա պետքարտուղարի կողմից արժանացել է «հերոսության» համար պարգևի: Թրեյսին տիրապետում է ռուսերեն լեզվի:

Նրա թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին