▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում. Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին

«Ես պատրաստ եմ ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին այս մասին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ԱԱԾ-ում իր աշխատանքը չի՞ տուժի՝ նոր պաշտոնը զբաղեցնելուց հետո, նա պատասխանեց՝ ոչ. «Ընտրություններից հետո բրիֆինգ է նախատեսված, այդ ժամանակ բոլոր հարցերին կպատասխանեմ»։

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողներին Վանեցյանը հորդորեց հետևել իր ելույթին՝ ընդգծելով՝ շատ լավ ելույթ է պատրաստել. «Ելույթիցս հետո եթե հարցեր մնան, բոլոր հարցերին կպատասխանեմ»։

Գաղտնալսման վերաբերյալ հարցը ԱԱԾ պետը թողեց անպատասխան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին