▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ պայթյուն լսվեց, 6 զոհ է եղել. Մխիթար Հայրապետյան

 

Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ահա այս մարդկանց շնորհիվ է, որ իմ այցը Սիրիա վերջապես իրականություն դարձավ, խոսքը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի մասին է:

Մեր դիվանագետները պատերազմի ողջ ընթացքում ոչ մի վայրկյան չթողեցին Դամասկոսն ու Հալեպը, մինչդեռ Սիրիայում իրավիճակը դեռ լարված է: Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. շենքից 600մ հեռավորության վրա գտնվող թաղամասերից մեկը հրթիռակոծվեց: Դժբախտաբար, 6 զոհ է եղել:

 

Այս ծանր պատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչ պայմաններում են աշխատել ու շարունակում իրենց առաքելությունը մեր դիվանագետները:

Հարգարժան պարոն դեսպան և հյուպատոս, հպարտանում եմ ձեզնով այնպես, ինչպես հալեպահայերով, դուք բոլորդ հերոսներ եք»,- գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին