▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ֆեդերացիայում կադրային ջարդի հնարավորությանը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ֆեդերացիայի բոլոր աշխատակիցների մասին կարճ ուզում եմ ասել, որ կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու: Այսինքն՝ այնպես չի լինելու, որ ես գնալու եմ մտնեմ աշխատասենյակ ու բոլորին ազատեմ աշխատանքից, յուրաքանչյուր աշխատակից գնահատվելու է իր պրոֆեսիոնալիզմով և տրվելու է գնահատական»,- նշել է Արթուր Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ինչ վերաբերում է պայմանավորած խաղերին, Արթուր Վանեցյանը նշել է.

«Պայմանավորված խաղերը լինում են աշխարհի գրեթե ցանկացած կետում, որևէ ֆեդերացիա նման երևույթից ապահովագրված չէ, բայց հաշվի առնելով իմ հիմնական մասնագիտությունը՝ կարծում եմ կփորձենք բացառել»:

 

Կարդացեք նաև՝ Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ 

Արթուր Վանեցյանը՝ Վարդան Մինասյանի հրաժարականի մասին

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին