▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ հատուկ խաղադրույքներ Վիվառոյից

Սեպտեմբերի 23-ին Երևանում կկայանա ավագանու ընտրություն, որի արդյունքում մայրաքաղաքը նոր ղեկավար կունենա։ Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին փորձությունն է թե’ ընտրողների, թե’ նոր իշխանությունների համար: Այս ընտրությունը խոստանում է լինել  առանց ընտրակաշառքի և առանց ընտրակեղծիքների: Պայքարող ուժերը ակտիվ քարոզարշավ են իրականացնում, իսկ հասարակությունը ենթադրություններ անում` թե որ ուժը կհաղթի։

Վիվառո ընկերությունը, միշտ լինելով իրադարձությունների կիզակետում և հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը քաղաքական այս իրադարձության նկատմամբ, սահմանել է հատուկ խաղադրույքներ:

Խաղադրույքները վերաբերում են Երևանի ավագանու անդամության նվազագույն շեմը հաղթահարող քաղաքական ուժերի քանակին, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիների թվին:

Ավելացնենք, որ Երևան համայնքի ընտրողների թիվը 848.343 է, իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը` 12: Ավագանու անդամության թեկնածուները 979-ն են, ովքեր պայքարելու են Երևանի ավագանու 65 տեղերի համար:

Վիվառոյի սահմանած խաղադրույքների գործակիցներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին