▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Երևան կվերադառնա շաբաթավերջին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնելու է Դուշանբե։

«Մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին և շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երևան», - Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո Facebook-ի ուղիղ եթերում, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով երևանցիներին ակտիվ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

«Այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն եւ ժողովրդի ձայնը արձանագրվելու է։ Կոչ եմ անում գնալ քվեարկության։ Շատ կարևոր եւ պատասխանատու պահ է։ Ընտրությունների արդյունքները ձևավորվելու են ձեր քվեարկության արդյունքում։ Հույս ունեմ, որ ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի եւ տհաճությունների», - նշեց Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը հետաձգել էր իր այցը Միացյալ Նահանգներ, որ կարողանա մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների: Նա այսօր աշխատանքային այցով մեկնեց  ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Նա կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին