▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է. Վալերիյ Օսիպյան

Քվեարկությանը մասնակցելուց հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն, ի պատասխան լրագրողների հարցի,  հայտնել է, որ մինչ այս պահը նորմալ է անցել, որևէ դեպք չի գրանցվել: Միևնույն ժամանակ ոստիկանապետն անդրադարձել է երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին:

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով` օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են: «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Չգնա՞նք ահազանգի հետևից»,- նշեց ոստիկանապետը:

Աղբյուրը՝ armlur.am

Կարդացեք նաև՝ Ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին