▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում. Նիկոլ Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դստեր հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը նշել է. «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու, և իր ձայնը չի գողացվելու: Եթե նկատվեն ընտրակեղծարարներ, նրանք կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»: 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն իրական էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար: «Ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի», - ասել է վարչապետը։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դստեր հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը նշել է. «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու, և իր ձայնը չի գողացվելու: Եթե նկատվեն ընտրակեղծարարներ, նրանք կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»: 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն իրական էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար:

«Ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի», - ասել է վարչապետը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին