▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճ՝ ԲՀԿ և «Իմ Քայլը» դաշինքի վստահված անձանց միջեւ

Ժամը 13:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ:

Transparency.am կայքի փոխանցմամբ,  միջադեպերից մեկը կապված է եղել ընտրողներին օգնելու կարգի խախտման հետ:

 

 

 

 

 

 

 

Նորք Մարաշի 9/6 տեղամասում տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաեւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին