Սեպտեմբերի 22-ին մանուկների և մեծերի կողմից շատ սիրված ամերիկահայ երգչուհի Թալին Փարթամյանն այցելել էր Օրրան: Այցը անչափ սպասված էր Օրրանի սաների կողմից, քանի որ երեխաները մեծ ոգևովորությամբ և սիրով են լսում Թալինի երգերը: Երեխաները տարիներ առաջ երգչուհու հրավերով ներկա են եղել նաև նրա համերգին:
Այս անգամ Թալինն ինքն այցելեց Օրրան և հագեցած ու ուրախ օր անցակցրեց Օրրանի սաների հետ: Երեխաներն իրենց ամենասիրելի հայտնի «Ջան, իմ գնդակ» երգը կատարեցին Թալինի հետ միասին՝ ի նշան սիրո և բարության, որ այդ օրը թևածում էր Օրրանում:
Երգեր, պարեր, ոգևորություն և, իհարկե, կրկին հանդիպելու խոստում:
Շնորհակալություն մեր երեխաների օրը տոն դարձնելու համար, սիրելի Թալին: