▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի փոքր անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասել է. «Մի փորք անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում, որովհետև եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա, կարելի էր նաև պատկերացնել, թե վայրէջքից հետո, երբ իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկից հետո «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս: Սա բացառիկ ընտրություն էր. քաղաքացին ուներ ընտրություն՝ գնալ տեղամաս ու արտահայտել իր կամքը:

 

 

 

 

 

 

 

 

Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Հայկ Մարությանին ու ցանկանում արդյունավետ գործունեություն»: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև Երևանի ավագանի անցած ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինքին: «Քննարկվում է մասնակցության թիվը՝ ավելի քան 43 տոկոս: Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ու քաղաքական հետևություններ են անում, բայց փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են: Նախորդ ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ Գազելներով, ավտոբուսներով, կաշառքով, վարչական ռեսուրսով մարդիկ բերման են ենթարկվել տեղամասեր»,- նշեց նա:

 

Կարդացեք նաև՝ Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին

Ավելի լավ է գետինը մտնենք, եթե ինչ-որ պահի լցոնումներ անենք կամ ընտրություններում կրիմանալին օգտագործենք. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին