▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ՊԵԿ 3 պաշտոնյա. նոր մանրամասներ

Կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանը` Ամուլսարի մասին

Գործերը վատ են. Արմեն Գևորգյանը ընտանիքի անդամներին հանել է Հայաստանից

Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. նա հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում



2018-09-24 19:31:18

Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ  Էդուարդ Շարմազանովը: Ի թիվս մի շարք հարցերի ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ մասնավորապես նշելով.

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարեւորվում են ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ: Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար: Դեռեւս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին: Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում եւ հավանաբար կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Սա մտահոգիչ է:

Պետք է նշեմ, որ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը հաճախակի կրակ են արձակում Հայաստանի սահմանակից շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է դատապարտեն նման ապակառուցողական քաղաքականությունը»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.