▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը անդրադարձել է ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին լուրերին

 

Պետական բարձրաստիճան պաշտոնից հեռանալուց հետո գնալու եմ դպրոց ուսուցիչ աշխատելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ ինքը կարճ ժամանակ անց հեռանալու է նախարարի պաշտոնից և դառնա ԵՊՀ ռեկտոր:

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե բուհերում դիմորդների քանակը կտրուկ նվազել է, ինչպես է լուծվելու բուհերի ֆինանսական դժվարությունների խնդիրը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դիմորդների պակասը պայմանավորված է 12-ամյա կրթության անցնելու հետ: Հաջորդ տարի նրանց թիվը 2,5 անգամ ավելանալու է, դրան հաջոդրող տարում էլ ավելի է ավելանալու, բայց կարծում եմ՝ առաջիկա 4-5 տարիներին այս տարվա ընդունելության հետ կապված խնդիրներ ունենալու են բուհերը:

 Նաև բուհերում գույքագրումից հետո ԿԳՆ-ն կարող է ասել, թե ինչ նոր փոփոխություններ կլինեն աջակցության ու ֆինանսավորման առումով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին