▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդում զոհված ոստիկանի գործը կշարունակի կինը

Այսօր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ է հանձնել ՊՊԾ գնդում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը՝ Արփինե Թումասյան-Տեփանոսյանին։

 

 

 

«Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 25-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։

 

 

 

 

 

 

 

 

Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ՝ նրանց շարքում է նաև 2016 թվականի հուլիսին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը։ 

 

Ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, ևս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են», - ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին