▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

 

ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ: Ավելի ուշ սպասվում է վարչապետ Փաշինյանի ելույթը Գլխավոր ասամբլեայում:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Նիկոլ Փաշինյանի ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի անակնկալ հանդիպումը

Տեսանյութեր Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Կիպրոսի և Ռուանդայի նախագահների հետ

Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին